Google Payments-ի գաղտնիության ուղեցույց երեխաների համար
Ընտրեք ձեր տարիքային խումբը՝ 6–8 տարեկան 9–12 տարեկան
6–8 տարեկան
Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես է Google-ը ապահով պահում ձեր տվյալները Google Payments-ում
Այս էջը երեխաների համար է։ Այն պատասխանում է, օրինակ, այնպիսի հարցերի, թե ինչպես է Google-ը օգտագործում ձեր տեղեկությունները Google Payments-ի համար և ապահով պահում դրանք։
Ծնողների համար․ այս տեղեկությունները կիրառվում են միայն Family Link-ի միջոցով կառավարվող Google հաշիվների նկատմամբ՝ 13 տարեկանից (կամ ձեր երկրում նվազագույն տարիքից) փոքր երեխաների համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք մեր Գաղտնիության ծանուցագիրը և Գաղտնիության քաղաքականությունը։
Ի"նչ տեղեկություններ են անհրաժեշտ Google-ին
Բացի տվյալներից, որոնք Google-ը հավաքում է բոլոր պրոդուկտների համար, ձեզնից նաև անհրաժեշտ են որոշ հիմնական տեղեկություններ՝ Google Payments-ի աշխատանքն ապահովելու համար։
Գրանցման համար տեղեկություններ
- Ձեր հասցեն և հեռախոսահամարը
- Ձեր ծննդյան ամսաթիվը
- Ձեր վարկային կամ դեբետային քարտի տվյալները
- Տեղեկություններ՝ հաստատելու, թե ով եք դուք
Երբեմն մենք կարող ենք խնդրել ձեզ մի փոքր ավելի շատ տեղեկություններ տրամադրել՝ ձեր անվտանգությունն ապահովելու համար։
Տեղեկություններ այլ աղբյուրներից
- Տեղեկություններ խանութներում ձեր կատարած վճարումների մասին
- Ձեր բանկի մասին տեղեկություններ և վարկային կամ դեբետային քարտի տվյալները
Տեղեկություններ ձեր գնումների մասին
- Երբ և որտեղ եք գնել որևէ ապրանք, և որքան այն արժեր
- Արդյոք վարկային, թե դեբետային քարտ եք օգտագործել
Ինչի՞ համար է Google-ը օգտագործում իմ տեղեկությունները
Բացի եղանակներից, որոնց միջոցով Google-ը օգտագործում է ձեր տեղեկությունները բոլոր պրոդուկտների համար, մենք նաև օգտագործում ենք ձեր տրամադրած տեղեկությունները՝ կատարելու, օրինակ, հետևյալ գործողությունները Google Payments-ի համար.
- Ապահովելու ձեր վճարումների սահուն կատարումը
- Ցույց տալու ձեզ և ձեր ծնողներին ձեր կատարած գնումները
- Օգնելու ձեր ծնողին, եթե դրա կարիքը լինի
- Օգնելու ապահով պահել ձեր տեղեկությունները և փողերը խարդախ մարդկանցից
- Համոզվելու, որ դուք հետևում եք Google Payments-ի կանոններին
- Որոշելու, թե արդյոք ձեր ապագա վճարումներն ապահով կկատարվեն
Google-ը փոխանցո՞ւմ է իմ տեղեկությունները
Բացի եղանակներից, որոնց միջոցով Google-ը փոխանակում է ձեր տեղեկությունները բոլոր պրոդուկտների համար, մենք նաև կարող ենք ձեր տեղեկությունները փոխանցել այլ անձանց՝ Google Payments-ի աշխատանքն ապահովելու համար։ Ահա մի քանի օրինակ.
- Եթե դա պահանջվում է օրենքով
- Ձեր հաշվի աշխատանքի և վճարումների կատարման, այդ թվում՝ դրանց անվտանգության մասին հոգ տանելու համար
- Համոզվելու, որ ձեր վճարումները սահուն կկատարվեն
Ի՞նչը կարող են կառավարել իմ ծնողները
Ահա թե ինչ կարող են անել ձեր ծնողները.
- Ձեզ համար նոր քարտեր ավելացնել Google Payments-ում
- Նամակներ ստանալ, երբ դուք օգտագործեք ձեր քարտերը, և երբ քարտ հեռացվի
- Տեսնել ձեր վճարումները և հեռացնել վճարային քարտերը Family Link-ում
Ինչպե՞ս է Google-ը պաշտպանում իմ տեղեկությունները
Google-ը անում է ամեն հնարավորը, որպեսզի օգնի ապահով պահել ձեր տեղեկությունները։ Դուք կարող եք օգնել մեզ՝ գաղտնի պահելով ձեր գաղտնաբառերը և PIN կոդերը;
Կարևոր բաներ, որոնք պետք է հիշեք․
- Ուշադիր եղեք, թե ում եք հասանելի դարձնում ձեր հաշիվը։
- Ուշադիր եղեք, թե ում եք թույլ տալիս օգտվել ձեր սարքից։
- Եթե կարծում ենք, որ ձեր Google Payments հաշիվն այլևս ապահով չէ, ասեք ձեր ծնողին այդ մասին։
9–12 տարեկան
Ուզո՞ւմ եք իմանալ Google Payments-ում ձեր գաղտնիության մասին
Դուք ճիշտ տեղում եք։ Կարդացեք հարցերը, որոնք առավել հաճախ տալիս են երեխաները, օրինակ՝ թե ինչպես ենք մենք օգտագործում ձեր տեղեկությունները և ապահով պահում դրանք։
Ծնողներ, այս տեղեկությունները կիրառվում են միայն Family Link-ի միջոցով կառավարվող Google հաշիվների նկատմամբ՝ 13 տարեկանից փոքր (կամ ձեր երկրում նվազագույն տարիքից) փոքր երեխաների համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք մեր Գաղտնիության ծանուցագիրը և Գաղտնիության քաղաքականությունը։
Ի"նչ տեղեկություններ են անհրաժեշտ Google-ին
Բացի տվյալներից, որոնք Google-ը հավաքում է բոլոր պրոդուկտների համար, ձեզնից նաև անհրաժեշտ են այլ տեղեկություններ՝ ապահովելու Google Payments-ի պատշաճ աշխատանքը ձեզ համար։
Գրանցման համար տեղեկություններ
Ահա որոշ տեղեկություններ, որոնք մենք կպահենք ձեր Google հաշվում։ Որոշ տվյալներ կարող են պահվել ձեր սարքում։
- Հասցե
- Հեռախոսահամար
- Ծննդյան ամսաթիվ
- Վարկային կամ դեբետային քարտի տվյալներ
- Տեղեկություններ՝ հաստատելու, թե ով եք դուք, օրինակ՝ անձը հաստատող փաստաթուղթ
Երբեմն մենք կարող ենք խնդրել ձեզ ուղարկել մեզ լրացուցիչ տեղեկություններ կամ պատասխանել հարցերի՝ ձեր տեղեկությունները կամ ինքնությունը ստուգելու համար։
Տեղեկություններ այլ աղբյուրներից
Մենք կարող ենք ձեր մասին տեղեկություններ ստանալ այլ աղբյուրներից, օրինակ՝
- Տեղեկություններ խանութներում կատարած ձեր Google Payments գործարքներից
- Google Payments-ի հետ կապված այլ աղբյուրներից տեղեկություններ այն մասին, թե ինչպես եք օգտագործում ձեր վճարման եղանակները և հաշիվները
- Ձեր բանկի և քարտը թողարկողի մասին տեղեկություններ
- Ձեր վճարման եղանակի առավելությունները
- Այլ աղբյուրներից տեղեկություններ ձեր վճարումների մասին՝ ձեր հաշվի և վճարումների վստահելիությունը ստուգելու համար
Տեղեկություններ ձեր գնումների մասին
Երբ դուք օգտագործում եք Google Payments-ը՝ որևէ բան գնելու համար, մենք կարող ենք տեղեկություններ հավաքել գործարքի մասին, օրինակ՝
- Ամսաթիվը, ժամը և գումարը
- Խանութի գտնվելու վայրը և նկարագրությունը
- Ինչպես եք վճարել
Ինչի՞ համար է Google-ը օգտագործում իմ տեղեկությունները
Բացի եղանակներից, որոնց միջոցով Google-ը օգտագործում է ձեր տեղեկություններն այլ պրոդուկտների համար, մենք օգտագործում ենք ձեր տրամադրած տեղեկությունները, որպեսզի, օրինակ՝
- Օգնենք ձեր ծնողին (օրինակ՝ հաճախորդների սպասարկման ծառայության միջոցով), եթե ձեր Google Payments-ի հետ խնդիրներ առաջանան
- Պաշտպանենք ձեզ, ուրիշներին և Google-ը մարդկանցից, որոնք կարող են փորձել կորզել ձեր տեղեկությունները կամ ծախսել ձեր փողերն առանց ձեր թույլտվության
- Օգնենք խանութներին և այլ ընկերություններին տրամադրել ձեզ այն, ինչի համար դիմել եք նրանց
- Համոզվենք, որ դուք հետևում եք Google Payments-ի կանոններին
- Կայացնենք որոշումներ՝ կապված Google Payments-ում ձեր ապագա գործարքների հետ
- Պատմենք ձեզ, թե ինչ հետաքրքիր առավելություններ ունի ձեր վճարման եղանակը
Մենք կարող ենք պահել ձեր տրամադրած տեղեկությունները, քանի դեռ դուք օգտագործում եք Google Payments-ը, և նույնիսկ ավելի երկար, եթե դա պահանջվում է օրենքով։
Google-ը երբևէ փոխանցո՞ւմ է իմ տեղեկությունները
Բացի եղանակներից, որոնց միջոցով Google-ը փոխանակում է ձեր տեղեկությունները բոլոր պրոդուկտների համար, մենք մի քանի պատճառներով կարող ենք ձեր տեղեկությունները փոխանցել Google-ից դուրս այլ մարդկանց, օրինակ՝
- Եթե դա պահանջվում է օրենքով
- Որպեսզի ապահովենք ձեր հաշվի աշխատանքը, օգնենք սահուն կատարել գնումները, բարելավենք ձեր հաշվի անվտանգությունը, պաշտպանենք ձեզ մարդկանցից, որոնք փորձում են ինչ-որ բան գողանալ ձեզնից կամ խաբել ձեզ, կամ մեր ծառայությունների ամենօրյա աշխատանքի համար
- Որպեսզի օգնենք ապահովել ձեր վճարման եղանակի անվտանգությունը և աշխատանքը
- Եթե խնդրեք մեզ դա անել՝ կողմնակի ծառայությունում գրանցվելու համար
Google-ը տիրապետում կամ կառավարում է որոշակի այլ ընկերություններ։ Երբեմն մենք փոխանցում ենք այդ ընկերություններին ձեր տեղեկությունները, եթե դա անհրաժեշտ է նրանց ամենօրյա աշխատանքի համար։ Մենք նաև կարող ենք փոխացնել տեղեկություններ այլ աղբյուրներից, օրինակ՝ խանութներից, որտեղ գնումներ եք կատարում։
Ի՞նչը կարող են կառավարել իմ ծնողները
Ահա թե ինչ կարող է անել ձեր ծնողը
- Անձամբ հաստատել ավելացված յուրաքանչյուր վճարային քարտ
- Նամակներ ստանալ, երբ դուք օգտագործեք ձեր քարտերը, և երբ քարտ հեռացվի
- Դիտել ձեր Google Payments գործարքները և հեռացնել վճարային քարտեր Family Link-ում
Ինչպե՞ս է Google Pay-ը պաշտպանում իմ տեղեկությունները
Google-ը մեծ ջանքեր է գործադրում ձեզ պաշտպանելու համար, բայց դուք պետք է գաղտնի պահեք ձեր հաշիվների գաղտնաբառերը, PIN կոդերը և այլ կարևոր տեղեկություններ։
Նկատի առեք.
- Եթե դուք ձեր Google հաշվի տեղեկությունները փոխանցեք կողմնակի ծառայությունների, նրանց հասանելի կլինեն ձեր Google վճարային պրոֆիլը և անձնական տեղեկությունները
- Ուշադիր եղեք, թե ում եք թույլատրում օգտվել ձեր սարքից կամ Google Wallet հավելվածից
Եթե կարծում եք, որ ձեր Google Wallet հավելվածն այլևս ապահով չէ, դիմեք ձեր ծնողի օգնությանը, որպեսզի նա կարողանա այդ մասին տեղեկացնել Google-ին։
Վերջին թարմացումը՝ 2026 թ․ մարտի 16
© 2026 Google – Google Google-ի օգտագործման պայմաններ Գաղտնիության ծանուցագրերի նախորդ տարբերակները