Google Payments-ի գաղտնիության ուղեցույց երեխաների համար

Ընտրեք ձեր տարիքային խումբը՝ 6–8 տարեկան 9–12 տարեկան

6–8 տարեկան

Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես է Google-ը ապահով պահում ձեր տվյալները Google Payments-ում

Այս էջը երեխաների համար է։ Այն պատասխանում է, օրինակ, այնպիսի հարցերի, թե ինչպես է Google-ը օգտագործում ձեր տեղեկությունները Google Payments-ի համար և ապահով պահում դրանք։

Ծնողների համար․ այս տեղեկությունները կիրառվում են միայն Family Link-ի միջոցով կառավարվող Google հաշիվների նկատմամբ՝ 13 տարեկանից (կամ ձեր երկրում նվազագույն տարիքից) փոքր երեխաների համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք մեր Գաղտնիության ծանուցագիրը և Գաղտնիության քաղաքականությունը։

Ի"նչ տեղեկություններ են անհրաժեշտ Google-ին

Բացի տվյալներից, որոնք Google-ը հավաքում է բոլոր պրոդուկտների համար, ձեզնից նաև անհրաժեշտ են որոշ հիմնական տեղեկություններ՝ Google Payments-ի աշխատանքն ապահովելու համար։

Գրանցման համար տեղեկություններ

Երբեմն մենք կարող ենք խնդրել ձեզ մի փոքր ավելի շատ տեղեկություններ տրամադրել՝ ձեր անվտանգությունն ապահովելու համար։

Տեղեկություններ այլ աղբյուրներից

Տեղեկություններ ձեր գնումների մասին

Ինչի՞ համար է Google-ը օգտագործում իմ տեղեկությունները

Բացի եղանակներից, որոնց միջոցով Google-ը օգտագործում է ձեր տեղեկությունները բոլոր պրոդուկտների համար, մենք նաև օգտագործում ենք ձեր տրամադրած տեղեկությունները՝ կատարելու, օրինակ, հետևյալ գործողությունները Google Payments-ի համար.

Google-ը փոխանցո՞ւմ է իմ տեղեկությունները

Բացի եղանակներից, որոնց միջոցով Google-ը փոխանակում է ձեր տեղեկությունները բոլոր պրոդուկտների համար, մենք նաև կարող ենք ձեր տեղեկությունները փոխանցել այլ անձանց՝ Google Payments-ի աշխատանքն ապահովելու համար։ Ահա մի քանի օրինակ.

Ի՞նչը կարող են կառավարել իմ ծնողները

Ահա թե ինչ կարող են անել ձեր ծնողները.

Ինչպե՞ս է Google-ը պաշտպանում իմ տեղեկությունները

Google-ը անում է ամեն հնարավորը, որպեսզի օգնի ապահով պահել ձեր տեղեկությունները։ Դուք կարող եք օգնել մեզ՝ գաղտնի պահելով ձեր գաղտնաբառերը և PIN կոդերը;

Կարևոր բաներ, որոնք պետք է հիշեք․

9–12 տարեկան

Ուզո՞ւմ եք իմանալ Google Payments-ում ձեր գաղտնիության մասին

Դուք ճիշտ տեղում եք։ Կարդացեք հարցերը, որոնք առավել հաճախ տալիս են երեխաները, օրինակ՝ թե ինչպես ենք մենք օգտագործում ձեր տեղեկությունները և ապահով պահում դրանք։

Ծնողներ, այս տեղեկությունները կիրառվում են միայն Family Link-ի միջոցով կառավարվող Google հաշիվների նկատմամբ՝ 13 տարեկանից փոքր (կամ ձեր երկրում նվազագույն տարիքից) փոքր երեխաների համար։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք մեր Գաղտնիության ծանուցագիրը և Գաղտնիության քաղաքականությունը։

Ի"նչ տեղեկություններ են անհրաժեշտ Google-ին

Բացի տվյալներից, որոնք Google-ը հավաքում է բոլոր պրոդուկտների համար, ձեզնից նաև անհրաժեշտ են այլ տեղեկություններ՝ ապահովելու Google Payments-ի պատշաճ աշխատանքը ձեզ համար։

Գրանցման համար տեղեկություններ

Ահա որոշ տեղեկություններ, որոնք մենք կպահենք ձեր Google հաշվում։ Որոշ տվյալներ կարող են պահվել ձեր սարքում։

Երբեմն մենք կարող ենք խնդրել ձեզ ուղարկել մեզ լրացուցիչ տեղեկություններ կամ պատասխանել հարցերի՝ ձեր տեղեկությունները կամ ինքնությունը ստուգելու համար։

Տեղեկություններ այլ աղբյուրներից

Մենք կարող ենք ձեր մասին տեղեկություններ ստանալ այլ աղբյուրներից, օրինակ՝

Տեղեկություններ ձեր գնումների մասին

Երբ դուք օգտագործում եք Google Payments-ը՝ որևէ բան գնելու համար, մենք կարող ենք տեղեկություններ հավաքել գործարքի մասին, օրինակ՝

Ինչի՞ համար է Google-ը օգտագործում իմ տեղեկությունները

Բացի եղանակներից, որոնց միջոցով Google-ը օգտագործում է ձեր տեղեկություններն այլ պրոդուկտների համար, մենք օգտագործում ենք ձեր տրամադրած տեղեկությունները, որպեսզի, օրինակ՝

Մենք կարող ենք պահել ձեր տրամադրած տեղեկությունները, քանի դեռ դուք օգտագործում եք Google Payments-ը, և նույնիսկ ավելի երկար, եթե դա պահանջվում է օրենքով։

Google-ը երբևէ փոխանցո՞ւմ է իմ տեղեկությունները

Բացի եղանակներից, որոնց միջոցով Google-ը փոխանակում է ձեր տեղեկությունները բոլոր պրոդուկտների համար, մենք մի քանի պատճառներով կարող ենք ձեր տեղեկությունները փոխանցել Google-ից դուրս այլ մարդկանց, օրինակ՝

Google-ը տիրապետում կամ կառավարում է որոշակի այլ ընկերություններ։ Երբեմն մենք փոխանցում ենք այդ ընկերություններին ձեր տեղեկությունները, եթե դա անհրաժեշտ է նրանց ամենօրյա աշխատանքի համար։ Մենք նաև կարող ենք փոխացնել տեղեկություններ այլ աղբյուրներից, օրինակ՝ խանութներից, որտեղ գնումներ եք կատարում։

Ի՞նչը կարող են կառավարել իմ ծնողները

Ահա թե ինչ կարող է անել ձեր ծնողը

Ինչպե՞ս է Google Pay-ը պաշտպանում իմ տեղեկությունները

Google-ը մեծ ջանքեր է գործադրում ձեզ պաշտպանելու համար, բայց դուք պետք է գաղտնի պահեք ձեր հաշիվների գաղտնաբառերը, PIN կոդերը և այլ կարևոր տեղեկություններ։

Նկատի առեք.

Եթե կարծում եք, որ ձեր Google Wallet հավելվածն այլևս ապահով չէ, դիմեք ձեր ծնողի օգնությանը, որպեսզի նա կարողանա այդ մասին տեղեկացնել Google-ին։

Վերջին թարմացումը՝ 2026 թ․ մարտի 16

© 2026 Google – Google Google-ի օգտագործման պայմաններ Գաղտնիության ծանուցագրերի նախորդ տարբերակները